ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» արտագնա խաղում կհանդիպի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։
Խաղից առաջ լրագրողների հետ զրույցում «Օլիմպիայի» պաշտպան Ահմեդ Մուհամեդբեգովիչը խոսել է հանդիպման կարևորության և թիմի պատրաստվածության մասին:
«Թիմում մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր և առանձնահատուկ է վաղվա փլեյ-օֆֆը ակումբի և երկրպագուների համար: Կարծում եմ՝ լավ ենք պատրաստվել խաղին: Գիտակցում ենք նաև, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում, քանի որ այս փուլում բոլոր թիմերը բարձր որակ ունեն:
Խաղում ենք տանը, հետևաբար պետք է տանք մեր ողջ ուժը: Ոչ թե 100%, այլ 105%: Երկրպագուները մեզ ուժ կտան թիկունքից, և ես կարծում եմ, որ միասին կարող ենք լավ հանդիպում անցկացնել», — ավստրիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22։00-ին է։