«Ես ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առաջ…Նրանց զոհողություններն իզուր չեն, նրանց զոհողություններն այսօրվա համար են, որ մենք ունենանք պետություն, որի հարատեւությունը այլեւս կասկածի տակ չէ»,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը
Մանրամասն՝ տեսանյութում.
Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եւ իրեն տրված գնահատականերին էլ անդրադարձավ. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է, բայց պրոբլեմը դա չի: Նա իր նախագահության տարիներին էլ է իրականությունից կտրված եղել եւ հիմա, երբ հետահայաց խոսում են իրենց կառավարման որակի մասին, էդ կառավարման որակը մոռացե՞լ են մարդիկ՝ քաղաքական սպանությունների շքերթից սկսած եւ փողոցներում տեղի ունեցող ամենաթողությամբ շարունակած…Ի՞նչ կարող եմ ասել, իրականության զգացումը կորցրած մարդ է…2008-ին էլ էր իրականությունից կտրված, դրա համար էլ տանից դուրս չեկավ, տանը նստած էր, էդպես էլ իր համախոհների հարցերը չհասցեականացրեց…Իսկ ես այնտեղ էի մինչեւ վերջ, ես հրապարակից հեռացած վերջին մարդն եմ եղել»:
Ճեպազրույցն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արխիվային լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: