Բուլղարիայի Սամոկով քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 աշխարհի առաջնությունը: Հայաստանն առայժմ ունի մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 65 կգ քաշային Արման Մուսիկյանը, սակայն եզրափակիչ օրը մեր տղաներից եւս երուսը կարող են բարձրանալ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Դրա համար Սարգիս Բեգոյանը 61 կգ քաշային կարգում գոտեմարտելու է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդխան Մագոմեդխանովի, իսկ 86 կգ քաշային կարգում Ռազմիկ Եփրեմյանը՝ իրանցի Աբուլֆազլ Ֆիրուջաեիի հետ:
Վաղը աշխարհի առաջնության մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: