Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ․ armsport
Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն աչքի են ընկնում տպավորիչ ելույթներով: Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը նվաճել է մրցաշարի եզրափակչի ուղեգիր, գրում է armsport.am-ը։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Մուհամեդ Աբասզադեն էր։ Լարված ու համառ պայքարում գոտեմարտի հաշիվը հավասարվեց՝ 1-1, սակայն լրացուցիչ ցուցանիշների առավելությամբ հաղթանակը շնորհվեց մեր մարզիկին: … Read more