Ներսում Բագրատ Սրբազանի առաջին դատական նիստն էր, դրսում՝ քաղաքացիները ցույց էին անում՝ գոչելով «ազատություն, «Ամոթ իշխանությանը» – HayqNews

Այսօր տեղի ունեցավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը: Նախագահող դատավորը Կարեն Ֆարխոյանն է

Դատական նիստը հետաձգվեց՝ դատավարության մասնակիցների ներկայանալուց հետո:

«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», «Սրբազան, սրբազան» գոչում էին դատական նիստերի դահլիճում մասնակիցները: Զուգահեռաբար դատարանի բակում մի խումբ քաղաքացիներ «ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ցույց էին անցկացնում՝ գոչելով «ազատություն, ազատություն», «Ամոթ, ամոթ»։

 Ներկաները դժգոհեցին, որ դահլիճը շատ փոքր է, իսկ ներկա  գտնվել ցանկացողները՝շատ. նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ վստահեցնելով, որ դահլիճն անհամեմատ մեծ է։

Տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 14։30-ին։   

Leave a Comment