Պորտուն արձագանքում է Սպերցյանի շուրջ պտտվող խոսակցություններին — Armsport.am

«Պորտուի» նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը «СЭ»-ի հետ զրույցում արձագանքել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին լուրերին։

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Armenie Football-ը։

«Մենք առաջարկ չենք ներկայացրել «Կրասնոդարին» Սպերցյանի համար։ Այդ խաղացողով մենք չենք հետաքրքրվում», — ասել է Վիլաշ-Բոաշը «СЭ»-ին։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Leave a Comment