🎥 ՀՊԼ․ Շիրակը հյուրընկալվելիս պարտվեց ԲԿՄԱ-ին — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի երրորդ տուրում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ԲԿՄԱ-ն 2։1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։

Բանակայինների կազմում գոլերով աչքի ընկան Գրենիկ Պետրոսյանը, որն ավելի ուշ վրիպեց 11 մետրանոց նշակետից, և Նարեկ Ջանոյանը՝ համապատասխանաբար 26-րդ և 69-րդ րոպեներին։ Գյումրեցիների միակ գոլը 76-րդ րոպեին հեղինակեց Լյովա Մրյանը․ այն ակումբի համար ընթացիկ մրցաշրջանում առաջինն էր։

Այսպիսով, այս խաղից հետո ԲԿՄԱ-ն վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի և այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը»՝ վաստակած 1 միավորով, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment