Օտար երկրների միջամտությունը չի նպաստում Հարավային Կովկասում կայուն անվտանգությանը. Իրանի առաջին փոխնախագահ – HayqNews

Օտար երկրների միջամտությունը չի նպաստում Հարավային Կովկասում կայուն անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Իրանը, կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հայտարարել երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու իր անփոփոխ դիրքորոշման մասին։ Նա գտնում է, որ օտար երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին՝ չի նպաստի կայուն անվտանգությանը», – ասել է Ռեզա Արեֆը:

Leave a Comment