Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ Խաչանով

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին։

«Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Բայց պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը:

Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած 8 թենիսիստները: Պայքարը տարբերվում է նրանով, որ հաշվի են առնվում միայն տվյալ օրացուցային տարվա արդյունքները:

ATP-ի չեմպիոնական պայքարում Խաչանովն այժմ 10-րդ տեղում է:

Ամփոփիչ մրցաշարը անցկացվում է Թուրինում:

Leave a Comment