«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի՝ «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։
«Առաջին հերթին ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին այն աջակցության համար, որն ստանում ենք նրանցից: Կարծում եմ, որ նրանց աջակցությունը վաղվա հանդիպմանն անկյունաքարային է լինելու, և հույս ունեմ, որ հանդիպման ավարտից հետո մենք միասին կտոնենք:
Բոլոր խաղացողները՝ թե՛ անհատապես, թե՛ որպես թիմ, պետք է ցույց տան իրենց բնավորությունը խաղադաշտում: Մենք նախապատրաստվել ենք հնարավորինս լավ, և վստահ եմ, որ վաղը երկրպագուները կտեսնեն այն «Նոային», որը նրանց կգոհացնի, և նրանք տուն կվերադառնան գոհ»,- ասել է Սանդրո Պերկովիչը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 21:00-ին:
Ամբողջական ասուլիսը՝ տեսանյութում