ՊՍԺ-ն չի ընդգրկել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար նախատեսված հայտացուցակում: Փարիզյան ակումբը տիտղոսի համար կմրցի անգլիական «Տոտենհեմի» հետ օգոստոսի 13-ին:
Դոնարումայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը: Աղբյուրների համաձայն՝ ֆուտբոլիստը և ակումբը չեն պայմանավորվել համագործակցությունը շարունակելու շուրջ:

Օգոստոսի 9-ին ՊՍԺ-ն հայտարարեց «Լիլի» դարպասապահ Լուկ Շևալյեի տրանսֆերի մասին:
Հաղորդվում է, որ Դոնարուման պետք է լքի ակումբը մինչև օգոստոսի 31-ը, հակառակ դեպքում նա խաղային պրակտիկա չի ունենա 2025/2026 մրցաշրջանում: Այս մասին նրան արդեն զգուշացրել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: