Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի և ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդների միջև կանցկացնի «մի քանի փուլ» բանակցություններ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, եվրոպացի առաջնորդները կխնդրեն Թրամփին «պաշտպանել Եվրոպայի և Ուկրաինայի շահերը» և չգնալ զիջումների Ռուսաստանին, այլ օգտագործել ճնշման լեզուն։

Leave a Comment