Թռիչքը փոքր-ինչ երկար տևեց, եղանակն այստեղ Հայաստանի նման չէ․ Հելդեր — Armsport.am

«Նոայի» պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ կայանալիք առաջին խաղից առաջ կիսվել է տպավորություններով։

«Թռիչքը փոքր-ինչ երկար էր, բայց ակումբն ապահովել էր բոլոր պայմանները՝ լավ վիճակում ժամանելու համար։ Կարծում եմ՝ եղանակն այստեղ Հայաստանի նման չէ, ավելի խոնավ է։

Ես և ամբողջ թիմը կենտրոնացած ենք այս խաղի վրա։ Մենք չենք մտածում հաջորդ քայլի մասին, քանի որ՝ քանի դեռ չենք հաղթել այս դիմակայությունում»,- Ֆերեյրայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Դիմակայության առաջին խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով՝ 20:00-ին։

Leave a Comment