Այսօր՝ օգոստոսի 4-ին կայացան Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ խաղարկության մեկնարկային տուրի երկու հանդիպում։
Փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ։
Զուգահեռաբար ընթացող «Ալաշկերտ»-«Փյունիկ» խաղում ուժեղ գտնվեցին հյուրերը․ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․