Boeing կազմակերպության արհմիության անդամները, որոնք հավաքում են կործանիչները Սենթ Լուիսի և Իլինոյսի տարածքում, երկուշաբթի գործադուլ են հայտարարել նախորդ օրը երկրորդ պայմանագրի առաջարկը մերժելուց հետո. հայտնում է Reuters-ը:
Գործադուլին միացած աշխատակիցների թիվը գերազանցում է 3200-ը:
Ընկերության առաջարկած քառամյա պայմանագրով նախատեսվում էր բարձրացնել միջին աշխատավարձը մոտ 40%-ով, այն նաև ներառում էր վարձատրության պարբերական բարձրացումներ և արձակուրդների ժամկետների ավելացում:
«Մենք հիասթափված ենք, որ Սենթ Լուիսի մեր աշխատակիցները մերժել են առաջարկը, որը ենթադրում էր միջին աշխատավարձի 40% աճ», – ասել է Boeing-ի փոխնախագահ և Սենթ Լուիսի արտադրամասերի գլխավոր մենեջեր Դեն Ջիլիանը։
Արհմիության անդամները, սակայն, պնդում են, թե արժանի են այնպիսի պայմանագրի, որը կարտացոլի նրանց հմտությունը, նվիրվածությունը և այն կարևոր դերը, որը նրանք ունեն երկրի պաշտպանության գործում։