Հայ ուսանողները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում

Բաժանորդագրվել

Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մասնակիցները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների»,– ասված է հաղորդագրությունում:

Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ):

Հայ աշակերտները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

Leave a Comment