Էրդпղանը կժամանի Կիև․ կողմերի միջև կան բազմաթիվ խնդիրներ․ պատգամավոր

Դիտում ՝ 22 550

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ուկրաինա։ Պաշտոնական Կիևը ներկայումս պատրաստվում է այս այցին։ Այս մասին «RBK-Ukraine» պորտալին տված հարցազրույցում հայտարարել է երկրի դեսպան Նարիման Ջալալը։

Նա ընդգծել է, որ այցը կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով։

«Կողմերի միջև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը։ Հետևաբար, այս այցը պահանջում է զգալի ջանքեր»,- նշել է դեսպանը։

Դիվանագետը նաև հայտարարել է, որ այցի հիմնական թեման կարող է լինել երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment