Արհեստական բանականության հետ հազարավոր մարդկանց զրույցները հայտնվել են Google-ի որոնման մեջ

Հազարավոր մարդկանց ChatGPT չատեր հանկարծ հայտնվել էին Google-ի որոնման մեջ։

Պատճառը OpenAI-ի նոր «Կիսվել» ֆունկցիան էր։ Եթե պատահմամբ սեղմում էիր, որ զրույցդ «որոնելի» լինի, այն հայտնվում էր համացանցում։ Շատերը գլխի էլ չէին ընկել, թե ինչ են անում։

Իհարկե, հենց OpenAI-ն իմացավ խնդրի մասին, մեկ օրվա մեջ անջատեց այդ հնարավորությունը ու սկսեց Google-ի հետ աշխատել՝ ինդեքսավորված էջերը ջնջելու ուղղությամբ։

Հղումներն արդեն անջատված են, բայց որոշները դեռ մի որոշ ժամանակ կարող են երևալ որոնման քեշավորված արդյունքներում։

Ընկերական խորհուրդ. եթե դու էլ ես զրույցներով կիսվել, մտիր քո ChatGPT-ի «Կիսված հղումներ» բաժինը և ջնջիր այն ամենը, ինչ չես ուզում, որ ուրիշները տեսնեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment