Անկարայից հայտնել են՝ Դամասկոսի հետ պատրաստվող ռազմական համաձայնագրի մասին տվյալներ չկան

https://arm.sputniknews.ru/20250803/ankarajic-hajtnel-en-damaskvosi-het-patrastvvogh-razmakan-hamadzajnagri-masin-tvjalner-chkan-91939236.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/10/62812628_82:0:2813:2048_1920x0_80_0_0_ba92f5b27c1ba8be1384e3d6ed1b078f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, սիրիա, համաձայնագիր

թուրքիա, սիրիա, համաձայնագիր

Բաժանորդագրվել

Սիրիան ավելի վաղ պաշտոնապես օգնություն էր խնդրել Թուրքիայից՝ «պաշտպանական ներուժի ամրապնդման և ահաբեկիչների դեմ պայքարի» համար:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Սիրիայի հետ Թուրքիայի պատրաստվող ռազմական համաձայնագրի և այնտեղ բազաներ ստեղծելու մասին տեղեկություն չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել ենԹուրքիայի նախագահի աշխատակազմից։

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Անկարան և Դամասկոսը մինչև օգոստոսի վերջ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն, որը նախատեսում է Թուրքիայի օգնությունը բանակի ձևավորման և անձնակազմի պատրաստման գործում: ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիան ծրագրում է Սիրիայի տարածքում երեք ռազմաբազա տեղակայել։

«Մենք նման տեղեկություն չունենք», – հայտնել են Թուրքիայի վարչակազմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիան պաշտոնապես Թուրքիայից օգնություն է խնդրել «պաշտպանական ներուժի ամրապնդման և ահաբեկիչների դեմ պայքարի» համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել սիրիական զինված խմբավորումների հարձակման մասին Էս-Սուվեյդա նահանգի դրուզյան (էթնիկ խմբեր, որոնց աջակցում է Իսրայելի կառավարությունը՝ խմբ.) մի շարք բնակավայրերի վրա, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար զինված ավազակախմբերի հետ կռվի մեջ էին մտել դրուզների ինքնապաշտպանական ջոկատները։

Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված է հասցրել Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի մուտքի դարպասին: Սիրիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին ՑԱԽԱԼ-ը նաև հայտարարել է Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:

Հուլիսի 19-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաան համաձայնել են հրադադար հաստատել: Դրանից հետո Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է երկրում համապարփակ հրադադարի մասին։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ հրադադարի խախտումը կհամարվի երկրի ինքնիշխանության խախտում և իրավական միջոցների կհանգեցնի:

Leave a Comment