Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի երկրորդ խաղում ԲԿՄԱ-ն և «Ուրարտուն» խաղացին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
«Ուրարտուի» կազմում հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Բրունո Միշելը։ Բանակայինների կազմում պատասխան գոլը 67-րդ րոպեին խփեց Կառլեն Հովհաննիսյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը։
Այսպիսով, Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի մեկնարկային երկու հանդիպումներում դեռևս հաղթող չի գրանցվել։ Երեկ՝ օգոստոսի 1-ին, նույն՝ 1:1 հաշիվն էր գրանցվել «Գանձասար» — «Արարատ» խաղում։