Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց իմ թիմի համար ամոթ չեմ զգում․ Մելիքյան — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ» պատասխան հանդիպումից հետո (3։1) երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է խաղը։

«Մրցակիցն արժանի էր հաղթանակի, բայց եթե մենք հաղթեինք, նույնքան արժանի կլինեինք։ Տխուր եմ, որ պարտվեցինք, բայց իմ թիմի համար ամոթ չեմ զգում, հպարտ եմ իմ թիմով»,- ասել է Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «նռնագույնները» դիմակայության երկու խաղերի արդյունքում 3։4 հաշվով զիջեցին հունգարական ակումբին՝ ավարտելով ելույթները ԿԼ-ի ընթացիկ խաղարկությունում։

Leave a Comment