Իրանից զբոսաշրջային հոսքը մեր երկիր ամեն տարի ավելանում է մոտ 10 տոկոսով․ Լուսինե Գևորգյան

https://arm.sputniknews.ru/20250801/iranic-zbvosashrjajin-hvosqy-mer-erkir-amen-tari-avelanum-e-mvot-10-tvokvosvov-lusine-gevvorgjan-91896270.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79333431_58:0:1477:1064_1920x0_80_0_0_868fd4b5e61a7517b961f022f94ddc22.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նավասարդ, լուսինե գևորգյան

զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նավասարդ, լուսինե գևորգյան

Բաժանորդագրվել

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ իրանցի զբոսաշրջիկների թիվն արդեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ Տարեցտարի առնվազն 10 տոկոսով ավելանում է Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը։ Այսօր «Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային-մշակութային փառատոնին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Անցյալ տարի ունեցել ենք մոտ 180 հազար զբոսաշրջիկ Իրանից, որը 30 հազարով ավելի էր 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ, ընդհանուր առմամվ, սկսած 2021 թվականից՝ այցելուների թիվը կրկնապատկվել է։ 2021թ․-ի 90 հազարի փոխարեն նախորդ տարի ունեցել ենք 180 հազար այցելու հարևան և բարեկամ Իրանից»,- ասաց Գևորգյանը։

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ արդեն գերազանցել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (նախորդ տարվա 69 հազարի փոխարեն այս տարի 77 հազար զբոսաշրջիկ)։

Գևորգյանի խոսքով՝ իրադարձային տուրիզմը բավականին մեծ ազդեցություն ունի զբոսաշրջային հոսքի ավելացման համար, և «Նավասարդ» փառատոնն այս առումով ամենակարևորներից է։

Ըստ կատարված ուսումնասիրության՝ մեր երկիր այցելող իրանցի զբոսաշրջիկներին հիմնականում գրավում են պատմամշակութային վայրեր այցելություններն ու գաստրոտուրիզմը։

Leave a Comment