Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։
«Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել է Մակրոնը։
Fidèle à son engagement historique pour une paix juste et durable au Proche-Orient, j’ai décidé que la France reconnaîtra l’État de Palestine.
J’en ferai l’annonce solennelle à l’Assemblée générale des Nations unies, au mois de septembre prochain.… pic.twitter.com/7yQLkqoFWC
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 24, 2025