
24News-ի տեղեկությունների համաձայն` երեկ Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի
զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մահացածը 18-ամյա զինծառայող է, վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև վիճաբանություն է եղել դանակի և զենքի գործադրմամբ:
24News-ը դիմել է պատկան մարմիններին` մեկնաբանություն ստանալու: Տեղեկությունը ստանալուն պես կհրապարակենք այն: