ՀԾԿՀ նախագահը իրավասու չէ գնահատելու արբիտրաժային վեճի արդյունքում ընդունված որոշման ակտի ապահովման կիրառելիությունը, և օրտարերկրյա արբիտրաժներում որոշումները ճանաչվում են և կիրառելիության հարցը որոշվում է ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Այդ որոշման ակտը դեռ որևէ կերպ չի կարող տարածվել ինձ վերաբերելի գործողությունների առումով այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ օրենսդրությամբ այն չի ճանաչվել և կիրառման մեխանիզմները դեռ հստակեցված չեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։