Երևանում ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ

Երևանի գերեզմանատների ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագիրը մեկնարկել է Դավթաշենի գերեզմանատնից, որտեղ տնկվում են ճապոնական սոֆորա ծառատեսակի շուրջ 40 ծառեր: Դրանք չորադիմացկուն են և փոշեկլանիչ:

Ծրագիրը շարունակական է: Հաջորդիվ ընդգրկվելու են Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի, Շահումյանի գերեզմանատները:

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment