Օդանավի հետ կապը կորել է Տինդայում վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը փորձել է երկրորդ անգամ վայրէջք կատարել

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամուրի մարզում «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 ինքնաթիռի որոնողական աշխատանքներ են ընթանում։
Ինքնաթիռը թռչում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով, հաղորդում է ՌԲԿ–Ն
Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ օդանավը ռադարների էկրաններից անհետացել է Ամուրի շրջանում՝ Թինդա քաղաքի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և չի արձագանքել կապի ազդանշաններին։ Նախնական տվյալներով՝ օդանավում կա մոտ 40 մարդ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավի բեկորները հայտնաբերվել է Տինդայից 15 կմ հեռավորության վրա։ Օդանավի հետ կապը կորել է Տինդայում վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը փորձել է երկրորդ անգամ վայրէջք կատարել։