Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։ «IDEF 2025» ցուցահանդես-վաճառքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ստորագրել են «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր»: Պաշտոնական աղբյուրները, սակայն, դեռևս չեն հայտնում հուշագրի առանձին դրույթները: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ, որտեղ ներկա էր գտնվել նաև Թուրքիայի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Մուհսին Շենթյուրքը:
Այս մադին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ, որտեղ ներկա էր գտնվել նաև Թուրքիայի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Մուհսին Շենթյուրքը: