
Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Եկեղեցու դեմ գործող խմբակի ներկայացուցիչ Ռ. Ռուբինյան, 1 «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարհանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում: 2. Ձեր կողմից ձևախեղված հայտարարությամբ ցույց եք տալիս, որ չեք կարողանում ներթափանցել հաղորդագրության տրամաբանության և բովանդակության մեջ, սակայն գովելի է, որ ընդունում եք Սուրբ Էջմիածնի տրամաբանությունը և եկեղեցական բոլոր հարցերի լուծումը վերագրում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին: Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին, ճիշտ կլինի, որ այսուհետև copy-paste անելու ժամանակ, ձեր փոքր խմբակի մեջ քննարկեք հայտարարության բուն բովանդակությունը և տրամաբանությունը, հասկանալու համար «Իմաստունների խոսքերը և խրթնաբանությունները» (Առակաց 1:6): Մասնավորապես ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու համար»: