«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։
Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու առարկայական է դառնում։ Արդյո՞ք այդպես է։ Իսկ դեպի ԵՄ տանող ճանապարհի ո՞ր հատվածում է գտնվում Հայաստանը։ Այս հարցերին է պատասխանել Արեգ Քոչինյանը, նաև անդրադարձել հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերջին իրադարձությունների համատեքստում։
«Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում, վերջնական կարգավորում։ Դա իրենց պետք չէ, իրենց պետք է կոնֆլիկտը սառեցվի, կոնֆլիկտը լինի իրենց կառավարման և վերահսկողության ներքո, բայց ոչ մի դեպքում չկարգավորվի»,-նշել է Արեգ Քոչինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: