Իսրայելը կուժեղացնի հարձակումները սիրիական կառավարամետ ուժերի վրա, եթե նրանք չհեռանան Սիրիայի հարավում գտնվող տարածքից, չորեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Սիրիական ռեժիմը պետք է հանգիստ թողնի դրուզներին Աս-Սուվեյդայում և դուրս բերի իր զորքերը։ Ինչպես մենք հստակեցրել և զգուշացրել ենք, Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կվարի ապառազմականացման քաղաքականություն… Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարձակվել ռեժիմի ուժերի վրա, մինչև նրանք լքեն տարածքը և շուտով կուժեղացնի իր պատասխան միջոցառումները ռեժիմի դեմ», – ասել է նախարարը, ըստ նախարարության մամուլի ծառայության։