Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ. իրազեկում


Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։


 


ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․


  • էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,


  • կրակայրիչ – բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,


  • ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) – դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,


  • օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ – բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,


  • պլաստիկե շշեր – արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և դառնալ հրդեհի բռնկման պատճառ,


  • ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ – դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։


Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը, փակ ապակիների պայմաններում, ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։

Leave a Comment