Հուլիս 15,2025 23:45
Նովի Սադում (Սերբիա) ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականը նվաճեց չորս արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին բարձրացան 46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ՝ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ՝ Անահիտ Հարությունյանը եւ 75 կգ՝ Վիկտորիա Սահակյանը: Իսկ Նանա Բալասանյանը՝ 48 կգ քաշային կարգ եւ Լիաննա Ժամհարյանը՝ 52 կգ, դարձան երրորդ մրցանակակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)