Փաշինյանը վերանշանակել է ԱԱԾ տնօրենի տեղակալներին – Live News

Վարչապետը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում:

ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշման համաձայն՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Սամվել Հայրապետյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հայրապետյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Պաշտոնում վերանշանակվել է նաև ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Եսայի Մկրտչյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

Leave a Comment