
«CBC TV Azerbaijan»-ն ադրբեջանական իշխանական քարոզչության կարևոր գործիքներից մեկն է, այստեղ, ինչպես նաև ադրբեջանական այլ հեռուստընկերություններով ՀՀ տարածքի, պատմության խեղաթյուրումների մասին նյութերի պակաս չկա։ Աբու Դաբիի հանդիպումից հետո ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել ադրբեջանական TV-ներով, երեկ տեղադրել էի իրենց պետական «AZ TV» հեռուստաընկերության հրապարակումը: Այս տեսանյութում իրեն «պատմական գիտությունների դոկտոր» ներկայացնող խաբեբա շառլատանը առանձնակի թիրախավորում է հայ առաքելական եկեղեցուն, բացի այդ կեղծում տարածաշրջանի պատմությունը, վերջում էլ խոսում «պատմական արդարության վերականգնումից» ու իրենց գոյություն չունեցող «իրավունքներից»։
Պատմությանը ինչպես էլ նայես՝ վերից վար, աջից ձախ կամ ձախից աջ, որ քարտեզն էլ վերցնես Հայաստան անունը դարերով գրված է մեր պետության վրա, դա ոչ մեկ փոխել չի կարող։ Մենք քրիստոնյա ենք արդեն 1700 տարի, դա ևս անփոփոխ է։ Ափսոս, որ դա հասկանալու, գնահատելու ու դա ուժ դարձնելու փոխարեն «ոմանք» կադաստրի թուղթ են փնտրում հարևան երկրի բռնապետի դարակներում, որի հետևանքով էլ վերջինս գերվտանգավոր է դառնում․․․
Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը