Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր – Live News

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր, որովհետև իշխանությունը դեռ նախորդ տարի մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի խոչընդոտողներին տարբեր ձևերով փորձում էր խաղից հանել:

Միայն պարզ չէր, թե որ պահին ինչ հոդված կդնեին:

Մախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց և գիտակցում էր, որ իր կեցվածքն իշխանությունների աչքից չէր վրիպելու:

Մախսուդյանի դեպքում ևս կալանավորման որևէ հիմք գոյություն չուներ, սակայն իշխանությունը ոչ մի խնդիր չունի մարդկանց նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդում նախաձեռնելու և բանտերում «փակելու» առումով:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Leave a Comment