Հայաստանի և Ադрբեջանի միջև գործընթացները մեր ուշադրության տակ են․ ՄԱԿ

Դիտում ՝ 25 479

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև  ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, որոնք երկար ժամանակ լարվածություն են ապրում։ Մենք հիշում ենք մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և դա համարում ենք շատ դրական զարգացում։

Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր հետևում է այս գործընթացներին»,- ընդգծել է Դյուժարիկը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment