Թ ել Ա վիվը կհшրվածի Իրшնին, եթե այն վերսկսի իր միջпւկային ծրագիրը․ Նեթшնյահու

Դիտում ՝ 25 485

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ-ն այլևս չի ռմբակոծի Իրանը։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ ես կցանկանայի դա անել», — ասել է Թրամփը։

Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ եթե Իրանը վերսկսի միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ քայլերը, Իսրայելը կկատարի  ռազմական հարվածներ։ Թրամփը պատասխանել է, որ ինքը կողմ է Թեհրանի հետ դիվանագիտական կարգավորմանը, բայց այլ կերպ չի առարկում Իսրայելի այդ ծրագրին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment