Լшվրովն ու Ռпւբիոն կհանդիպեն Կուшլա Լпւմպուրում

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում հուլիսի 10-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները։

Սա լինելու է Ռուբիոյի և Լավրովի երկրորդ հանդիպումը։ Դիվանագետների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարին Սաուդյան Արաբիայում։

Сообщение Լшվրովն ու Ռпւբիոն կհանդիպեն Կուшլա Լпւմպուրում появились сначала на Lragrogh.com.

Leave a Comment