«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Կարեն Մկրտչյանին։ Անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և վերջին օրերի տարածաշրջանային զարգացումներին։
Ինչպե՞ս կարելի է բնորոշել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլը, որքանով են Իրանի հետ կապված վերջին իրադարձությունները մտահոգիչ Հայաստանի համար։ Խոսքը Ստամբուլում ընդունված հակահայկական հռչակագրի և Փեզեշքյանի՝ օրերս Արցախ այցելելու մասին է։ Չափից դուրս մեծ չե՞ն մեր սպասելիքները Իրանից, և արդյոք չենք գերագնահատում Իրանի դերը։
«Շատ նուրբ հարց է։ Սակայն իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը և Հայաստանի հարավը առհասարակ։ Գոնե այս պահին Իրանը հանդիսանում է իր խոսքերի տերը։ Բայց տեսականը այլ բան է, գործնականը՝ այլ։ Գործնական պայմանները կարող են այլ սցենարներ ենթադրել»,-նշել է իրանագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։