Ինչո՞ւ Էրդողանը խոսեց Փաշինյանի ճկունության մասին, և ո՞ւմ համար են բացվելու պատմական պատուհանները  

Հայաստանի տարածքի և Փաշինյանի ճկունության մասին Թուրքիայի նախագահի՝ այս օրերի գլխավոր հայտարարությունը հայտնի է բոլորին։ Երևանում ոմանք այն գնահատեցին անգամ սկանդալային։ Այնինչ սկանդալայինը ոչ թե Էրդողանի հայտարարածն էր, այլ այն, թե ինչ հիմքով և ինչու է նման հայտարարություն անում Թուրքիայի նախագահը: Նաև այն, որ Երևանում ոչ ոք չհերքեց այդ հայտարարությունը:

Էրդողանը նորից Արցախում էր, այս անգամ՝ Արցախի Հանրապետության օկուպացված մայրաքաղաքում, և այնտեղից հեռանալիս, ինչպես միշտ է անում արտասահմանյան այցերից Թուրքիա վերադառնալիս, հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին: Հարցրել են՝ ե՞րբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը։ Էրդողանը բառացի ասել է. «Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», բայց հիմա տնտեսական ինտեգրացիային մասնակցելու համար ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում»։ Ստացվում է՝ Հայաստանն այլևս դեմ չէ Զանգեզուրի միջանցքին։ Խնդիրն այն է, որ այս մասին Էրդողանից առաջ Փաշինյանն էր հայտնել Հայաստանի քաղաքացիներին։

«Վա՜յ, նրանց նպատակը Թուրաննա: Ի՞նչ են ուզում նրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան ֊ գա՞ն, թող գնան ֊ գան, վատա՞ դա, վատա՞ դա, մե՛նք ենք առաջարկում, մե՛նք ենք էս նախագծով (տեսանյութում բացում է խաղաղության խաչմերուկի բրոշյուրը) իրենց ասում՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ ուզում ենք գնանք արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ։ Ասում ենք՝ գնացեք, ինչումնա պրոբլեմը, իսկ ինչի պիտի չգնան», – նշել էր Փաշինյանը Ստամբուլում հայերի հետ հանդիպմանը՝ Էրդողանի հետ հանդիպումից առաջ:

Նախ պետք է նկատել, որ հրապարակային այս հայտարարությունների թիրախում ոչ թե Հայաստանի քաղաքացիներն են, այլ Իրանը։ Պարբերաբար խոսելով Հայաստանի համաձայնության, չդիմադրելու, դեմ չլինելու, ճկունության մասին Էրդողանը փորձում է կոտրել Թեհրանի դիմադրությունը՝ օգտագործելով Փաշինյանի դիրքորոշումը։ Որովհետև եթե Փաշինյանը չի տեսնում «Զանգեզուրի միջանցք» կոչվածի և Թուրանի վտանգները, Իրանում, վստահաբար, տեսնողներ կան։

Էրդողանն այս հարցազրույցում նաև նշել է.«Այն խաղաղությունը, որի տակ ստորագրելու են Հայաստանն ու Ադրբեջանը, փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը։ Բոլորը ականատես են լինելու, թե ինչպես են պատմական հնարավորության պատուհանները բացվելու մեկը մյուսի հետևից»։

Այո, պատմական հնարավորության պատուհաններ են բացվելու մեկը մյուսի հետևից, բայց ում համար։ Էրդողանն այդ պատուհանները վստահաբար հայերի համար չի բացելու։ Ու պարզագույն այս տրամաբանության կողքին նաև ուղիղ հայտարարությունները կան։ Բավական է հիշել միայնՓաշինյան ֊ Ալիև «խաղաղության համաձայնագիր» կոչվածի մասին Էրդողանի այս հայտարարությունը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության ոչպաշտոնական գագաթաժողովի ժամանակ՝ Ալիևի ևԿենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններիառաջնորդների ներկայությամբ.«Թյուրքականաշխարհի համար ռազմավարական նշանակությունունեցող Կովկասում տեղի ունեցողիրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք: Ուրախ ենք, որ ջան Ադրբեջանը խաղաղությանհամաձայնագրի շուրջ համաձայնության է հասելՀայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջևհնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ կբացի մերթյուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահեմ, որ հաղթանակած նախագահը, իմ սիրելի եղբայրԱլիևը, պատմության մեջ կմտնի որպեստարածաշրջանին խաղաղություն բերողառաջնորդ»։

Էրդողանն ավելի է անկեղծացել ու ավելի շատ մանրամասներ է պատմել՝ Հայաստանի տարածքի վերաբերյալ Թուրքիայի և թուրքերի, իր ընկալումների մասին։ Անդրադառնալով Միջին միջանցքին՝ Էրդողանը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Միջին միջանցքի համար ունենալու է ռազմավարական նշանակություն։

«Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները, անցնելով Կասպից ծովը, ավելի արագ են հասնելու Միջին Ասիա և Չինաստան, Եվրոպայից Չինաստան փոխադրվող ապրանքներն էլ սկսելու են անցնել Թուրքիայով։ Միջին միջանցքի բացումը՝ հարավից մինչև Թուրքիա և Ադրբեջան, ներառում է բազմաթիվ երկրներ։ Բացի այդ Չինաստանից եկող ճանապարհներն էլ են ամբողջանում», ֊ թուրք լրագրողներին քարտեզը բացատրել է Էրդողանն ու անցել Հայաստանի տարածքի ռազմավարական նշանակությունը ներկայացնելուն՝ հավելելով, որ իր նշածի համատեքստում ամենակարևորը «Զանգեզուրի գիծն» է։ Այդ գիծըներառում է նաև երկաթուղային համակարգ ու այդ կերպբեռնափոխադրումների մասով «Զանգեզուրի գծի» կարևորությունն ավելի է մեծանում և մեծանալու է։ Ըստ Էրդողանի՝ Միջին միջանցքն իր ամբողջ ուժն այստեղից է ստանում ու կարևոր է, որ Միջին միջանցքը «Զանգեզուրի գծով» ամբողջանա։

Էրդողանը հավելել է, որ Բաքվի օկուպանտ Ալիևն է սա շատ կարևորում։ «Թուրքիայի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային գիծը և Ղարաբաղում շինարարական ներդրումներն ավելի արդյունավետ են գործելու, երբ Զանգեզուրի միջանցքը բացվի»,- ընդգծել է Էրդողանը։

Հիմա հիշենք, թե ինչ անխոչընդոտ պայմաններով է Բաքվի օկուպանտը պահանջում այդ միջանցքը։ Հայտարարությունը հնչել է այս տարվա հունվարի 29-ին.«Ե՛վ միջազգային մակարդակով, և Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք անընդհատ շեշտում ենք՝ պետք է լինի Ադրբեջանից Ադրբեջան անխոչընդոտ անցում։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։ Սա մեր պահանջն է՝ հաշվի առնելով, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը մեզնից խլեց Արեւմտյան Զանգեզուրը, հանցանք գործեց Ադրբեջանի ժողովրդի դեմ։ Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը: Մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից. Սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»:

Ալիևը և Էրդողանը հարկ վճարելո՞ւ են Հայաստանին՝ Հայաստանի սուվերեն տարածքով բեռներ փոխադրելու համար։ Սրա մասին Փաշինյանը չի խոսում։ Ալիևն է պարբերաբար խոսում ու շեշտում, թե Սյունիքը պատմական ադրբեջանական հող է, թե այն խլել են ադրբեջանցիներից և տվել հայերին, կարծես ակնարկելով, թե ավելորդ է անգամ հարկերի մասին խոսելը։

Հիշենք, թե ուրիշ ով է գրեթե նույն՝ Ալիևի «անխոչընդոտ»եզրի հոմանիշն օգտագործել Եվրամիություն ֊ Կենտրոնական Ասիա առաջին սամիթի ժամանակ: Եվրահանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լայենը.«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահմանը սահուն հատելը: Երեք տասնամյակ փակ Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի, քան երբևէ»:

Եվ այս ամենին ավելացնենք Բաքու ֊ Մոսկվա դեմարշը, որի՝ Հայաաստանի տարածքով թուրքական միջանցքին առնչվող բովանդակությանն այս օրերին հենց թուրքական հեռուստաալիքների գլխավոր թեման է:

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a Comment