
«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը բանտարկվելուց հետո: Իսկ նրա պաշտպանության խորհուրդը մասնավորապես հայտարարել է՝ «Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի ապօրինի կալանքից, մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները»։
Սա նոր շարժում հիմնելու լուրջ հայտ է։ Երկրի վիճակը հաշվի առնելով՝ ցանկալի է, որ այն կայանա և հաջողություն ունենա։ Բայց մեր բոլոր՝ հայաստանյան (2018-ը ուրիշինն էր) շարժումներն անհաջողության են մատնվել և ազգակիրների հուսահատության պատճառ դարձել։
«Վերելք» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում քննության են առնվում նախորդ շարժումների պարտության պատճառները և ներկայացվում են դրանց ճակատագրից խուսափելու առաջարկներ։
Մանրամասները՝ տեսանյութում