
ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Օհանյանը հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ