
Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։
Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և Մասիս Մելքոնյանին հայտարարել նկատողություն։
Ըստ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին։ Ավելին՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել։
Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը կայացել է երեկ, որոշումը հրապարակվել է այսօր։ Այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանն Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ է։ Հենց սույն դատավորն է Միքայել Սրբազանի ու Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի որոշումներ կայացրել։