Հուլիս 07,2025 10:16
ՀՀ ԱԳՆ-ն արդեն մոտ 1,5 ամիս չի կարողանում պատասխանել Armenia Sputnik-ի հարցմանն այն մասին, թե արդյոք Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից պարզաբանում խնդրել են երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ։
2025 թվականին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Հայաստանը երկու անգամ օկուպանտ էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբր Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։ Այդ հայտարարություններին Երևանի պաշտոնական (առնվազն հրապարակային) արձագանք չէր հետևել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)