Aurora News | Ֆրանսիայից կտրուկ են արձագանքել Ռյուտեի՝ Լավրովի հասցեին արված հայտարարությանը

Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները կտրուկ քննադատել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեին արված նրա կտրուկ խոսքերից հետո, և մեկնաբանություններ են թողել թերթի կայքում։

«Ռյուտեի հայտարարությունը միայն ցույց է տալիս, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ», – գրել է օգտատերերից մեկը։

«Նա նվաստացրեց ամբողջ Եվրոպան՝ խոնարհվելով Թրամփի առջև, նա պետք է լիովին անհետանա հանրային տարածքից», – գրել է մեկ այլ մեկնաբան։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բավականին կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ դաշինքի հնարավոր փլուզման մասին նրա վերջին մեկնաբանություններից հետո:

Leave a Comment