
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․ «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք:
Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։
Նշենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելու փոխարեն «քաղաքական խարդավանքներով» զբաղվելու համար:
Հիշեցենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր https://livenews.am/2025/360265/01/16/35/ Երևանում կայանալիք երթի մասին՝ երկրում տեղի ունեցած անարդարությունների և անօրինականությունների դեմ: Նա քաղաքացիներին կոչ էր արել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին հավաքվել Երևանի Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու) այգու մոտ: Այնտեղից ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավայր։