
Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի, օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության սառեցումը։ Այս մասին հայտնել է «Կովկասյան երկխոսության» բացման ժամանակ նշեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։
«Մենք տեսնում ենք արևմտականների կործանարար ազդեցությունը Հայաստանում: Խոր ցավով արձանագրում ենք, որ այս հարավկովկասյան հանրապետությունը վճռականորեն չի դիմադրում այս փոփոխություններին», – ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը:
Մասյուկի խոսքով, Մոսկվան շահագրգռված է պահպանել բարեկամական հարաբերությունները Երևանի հետ։
«Մենք հետաքրքրված ենք ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու հարցում, այդ երկրում օրինականությունը և հանգստությունը պահպանելու համար»,- ասել է նա։
Մասյուկը նաև ասել է, թե ՌԴ-ն կարծում է, որ «հանրապետությունում քաղաքական անկայունության շրջանը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին ՀՀ-ի ներքին գործն են»։