«Կուզեմ լավ լուր հայտնել՝ հարկային եկամուտների կիսամյակային արդյունքներն ամփոփել ենք եւ ունենք 14,2 տոկոս աճ, 168 մլրդ դրամ ավելացում»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշեց, որ կիսամյակի ծրագրի համեմատ հավաքագրումներն ավելի են 6,2 մլրդ դրամով։ «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Էդուարդ Հակոբյանն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։
Ըստ այդմ՝ ՀԴՄ կտրոնների վրա նաեւ լրացուցիչ տեղեկատվություն է լինելու, որը, նրա խոսքով, թույլ կտա ավելի լավ հարկային վերահսկողություն իրականացնել։
Մանրամասները՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: