🎥 Նոան ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի մարզաշապիկները — Armsport.am

«Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի մարզաշապիկները, որով թիմը հանդես կգա Հայաստանի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Մարզաշապիկը պատրաստված է Adidas ընկերության Campeon շարքով՝ պահպանելով «Նոայի» ավանդական սև-սպիտակ գույները, որոնք համահունչ են ակումբի տարբերանշանի ոճին։

Ակումբի հայտարարության համաձայն՝ նոր մարզաշապիկը ոչ միայն թիմի մարզահագուստն է, այլև հայկական ֆուտբոլի խորհրդանիշ է եվրոպական և ներքին մրցաշարերում։

«Նոան» նոր մարզաշապիկով կմասնակցի մրցաշրջանի բոլոր պաշտոնական խաղերին։

Leave a Comment